06/02/2023

Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսն ավարտեց իր աշխատանքները

Քաղցկեղի բուժման և կանխարգելման, գիտական հետազոտություններին ու առաջատար ժողովածուներում տպագրության հարցերին նվիրված մոտ 50 զեկույց, 300-ից ավելի պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և Իրանից, փորձի փոխանակում և խնդիրների քննարկում, 2 ծավալուն վիրահատություններ արտերկրի գործընկերների մասնակցությամբ (Վադիմ Պիշչիկ (Սանկտ Պետերբուրգ) և Արմեն Խանոյան (ՈւԱԿ), Վահան Բոխյան (Մոսկվա) և Ավետիք Պետրոսյան (ՈւԱԿ) , որին online կապով հետևում էին նաև Կոնգրեսի մասնակիցները:

Կոնգրեսի ավարտին անանուն, online քվեարկությամբ ընտրվեցին լավագույն 3 զեկուցողները՝ Արմինե Բադեյանը, Սոնա Ջիլավյանն ու Գալուստ Գալուստյանը, որոնց տրամադրվեց գիտաթոշակ` բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով (բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին ու թրեյնինգներին մասնակցելու և այլնի համար):

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զեկուցողներին, մասնակիցներին, գործընկերներին և կազմակերպիչներին, ովքեր իրականություն դարձրեցին #AOC2023 Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը:

Լիահույս ենք, որ բոլորով կհանդիպենք հաջորդ տարի՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսին:

Լուսանկարները՝ bit.ly/3l9MlKb

Այլ նորություններ

10

2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՄԵԿ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ

Կարդալ ավելին

Սյունիք ՀԸ-ի ամփոփ անդրադարձը փետրվարի 3-4 Ջերմուկում տեղի ունեցած Հայկական ուռուցքաբանական IV կո...

Կարդալ ավելին

ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ IV ԿՈՆԳՐԵՍԸ

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը