![msg](https://aoc.oncology.am/wp-content/uploads/2023/11/msg-4064346503-138111.jpg)
Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար շարունակում է առաջնային դերակատարություն ունենալ երկրում մասնագիտական առաջընթացի ապահովումը: Ուստի մենք, կարևորելով նեղ-մասնագետների շարունակական կրթությունը, ոլորտում տարբեր գիտական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այս տարի ևս Կոնգրեսի շրջանակում սահմանել ենք գիտաթոշակներ:
Այսպիսով՝ 2024 թվականի Հայկական ուռուցքաբանական չորրորդ կոնգրեսի հայաստանյան երեք լավագույն զեկուցողներին կտրամադրվի գիտաթոշակ։
Գիտաթոշակի գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացվող գիտաթոշակի գումարների չափերի մասին կհայտնենք լրացուցիչ։