ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա Հայկական ուռուցքաբանական կոնգրես

Գրանցվել

2026 ՀԱՅԿԱԿԱՆ ՈւՌՈւՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

«Հայկական ուռուցքաբանություն. համաձակ ծրագրերից դրանց իրագործում»

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը փետրվարի 7-8-ը մայրաքաղաք Երանում կազմակերպում է Հայկական ուռուցքաբանական ամենամյա 6-րդ կոնգրեսը:

Կարդալ ավելին

2026 ՀԱՅԿԱԿԱՆ ՈւՌՈւՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը «Հայկական ուռուցքաբանություն․ համարձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով փետրվարի 7-8-ը մայրաքաղաք Երևանում կազմակերպում է Հայկական ուռուցքաբանական կոնգրեսն արդեն վեցերորդ անգամ։

Կոնգրեսում ընդգրկված կլինեն մոտ 6 տասնյակ զեկույցներ, «կլոր սեղաններ» և 400-ից ավելի մասնակիցներ։ Կոնգրեսի աշխատանքային լեզուները հայերենը, ռուսերենը և անգլերենն են։ Կոնգրեսի մասնակիցներին կտրվի գիտական և գործնական ՇՄԶ հավաստագիր։ Կա մասնակցության երկու կարգավիճակ՝ պատվիրակ և/կամ զեկուցող։ Անկախ մասնակցության ձևաչափից գործում են հետևյալ պայմանները՝
1․ մինչև հունվարի 9-ը գրանցվելու դեպքում 30․000 ՀՀ դրամ,
2․ հունվարի 10-ից մինչև 23-ը գրանցվելու դեպքում 45․000 ՀՀ դրամ,
3․ հունվարի 24-ից սկսած գրանցվելու դեպքում 60․000 ՀՀ դրամ։

Կոնգրեսին ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինիկական օրդինատորների համար մասնակցության վճարը վաղ ամրագրման դեպքում 20.000 ՀՀ դրամ է: Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի հաշվեհամարին՝ 163078400682 (ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ) և անդորագիրը կցել լրացվող հայտադիմումին:

Գրանցվել