2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
Կոնգրեսին կարելի է մասնակցել երկու տարբեր կարգավիճակով՝ զեկուցող և պատվիրակ:
Կոնգրեսի գիտական թեմաների մրցույթով հետաքրքրված լինելու դեպքում կարող եք դիտարկել Կոնգրեսի ընթացքում մեկ գիտական ելույթով հանդես գալու հնարավորությունը՝ առավելագույնը 13-15 րոպե տևողությամբ:
Կոնգրեսին մասնակցությունը վճարովի է՝ անկախ մասնակցության ձևաչափից․ վաղ գրանցման (մինչև 2023թ․ դեկտեմբերի 22-ը ներառյալ) արժեքն է 60 000 ՀՀ դրամ, ուշացված գրանցման (մինչև 2024թ․ հունվարի 19-ը)՝ 80 000 ՀՀ դրամ։ Վճարն իր մեջ ներառում է մասնակցության վճարը, գիշերակացը (երեք գիշեր)` երկտեղանի համարում 1 անձի համար, ինչպես նաև Երևան-Ջերմուկ-Երևան ուղևորափոխադրումը:
Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի հաշվեհամարին՝ ՀՎՀՀ՝ 01010458, Հ/Հ՝ 163078400682 և անդորագիրը կցել լրացվող հայտադիմումին:
Կոնգրեսին ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինիկական օրդինատորների համար մասնակցությունը` վաղ ամրագրման դեպքում, 40 000 ՀՀ դրամ է:
Գրանցման համար սեղմեք Գրանցվել կոճակը:
Գրանցվել