27/12/2023 news-2024

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2024 Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի մասնակցության համար գիշերակացով նախատեսված բոլոր տեղերը սպառված են:

Ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մի շարք հեղինակավոր կենտրոնների մասնագետների կողմից մեծ հետաքրքրության է արժանացել կոնգրեսը, ուստի, անհրաժեշտությունից ելնելով, նախատեսվածից ավելի վաղ դադարեցնում ենք կոնգրեսին մասնակցության համար գրանցման հնարավորությունը։

Սա ևս մեկ վկայություն է, որ Հայկական ուռուցքաբանական ամենամյա կոնգրեսը կայացած է և իր ուրույն տեղն ունի մեկ հարկի տակ ուռուցքաբանության ոլորտի առաջատարներին միավորելու գործընթացում:

Հիշեցնենք, որ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը տեղի կունենա 2024թ. փետրվարի 3-4-ը` Հայաստանի տեսարժան վայրերից մեկում` Ջերմուկ քաղաքում։

Ցանկացողները դեռևս կարող են գրանցվել մասնակցության համար որպես ունկդնիր՝ առանց կեցության հնարավորության։ Տեղեկացնում ենք, որ մեր կողմից նախապես ամրագրված հյուրանոցներում սպառվել են բոլոր սենյակները, և այսուհետ գրանցվելու դեպքում անհրաժեշտ է, որպեսզի ինքներդ հոգաք կեցության հարցը։ Նման ձևաչափով մասնակցության վճարը 20 000 ՀՀ դրամ է. այս տեղերը ևս սահմանափակ են:

Մանրամասների համար կարող եք զանգարել +37491 236829 հեռախոսահամարին:

Այլ նորություններ

msg

Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կ...

Կարդալ ավելին

«Կանխարգելե՛նք քաղցկեղը. նվազեցնե՛նք թվերը» խորագրով սոցիալական հոլովակի մրցույթ

Կարդալ ավելին

Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսն ավարտեց իր աշխատանքները

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը