2025 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
Հայկական ուռուցքաբանական կոնգրեսն արդեն 5 տարեկան է։ «Հայկական ուռուցքաբանություն․համաշխարհային չափանիշներին համընթաց» խորագրով ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օրվա համատեքստում մեկ հարկի տակ է հավաքում ոլորտի առաջատար մասնագետներին: Կոնգրեսը լավագույն հարթակն է մեր երկրում ուռուցքաբանության խնդիրները պատշաճ բարձրաձայնելու, ժամանակին համընթաց համաշխարհային նորարարական մոտեցումները Հայաստանում ներդնելու և պահպանելու մեխանիզմները քննարկելու համար։ Կոնգրեսի առանցքային նպատակներն են նաև արդի մարտահրավերների հաղթահարման մեթոդների մշակումը, գրանցած հաջողությունները նախադեպային դարձնելը և նոր, ավելի հավակնոտ ծրագրերով հայաստանյան առողջապահական ոլորտում ուռուցքաբանության դիրքերի շարունակական բարելավումը։
Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսը տեղի կունենա 2025թ. փետրվարի 1-2-ը Ծաղկաձորի «Էյքի Էյթ» հյուրանոցային համալիրում։
Կոնգրեսում ընդգրկված կլինեն մոտ 6 տասնյակ զեկույցներ, «կլոր սեղաններ» և 400-ից ավելի մասնակիցներ՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլք:
Զեկույցներ կներկայացնեն նաև ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից և այլ երկրներից։
Կոնգրեսի աշխատանքային լեզուներն ենհայերենը, ռուսերենը և անգլերենը:
Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման։
Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսին կարող եք մասնակցել երկու կարգավիճակով՝ որպես պատվիրակ և/կամ որպես զեկուցող։
Ձեր զեկույցը Հայատանում ուռուցքաբանության ոլորտում ամենահեղինակավոր հարթակում ներկայացնելու ցանկության դեպքում խնդրում ենք ուղարկել Ձեր ամբողջական անունը, գիտական աստիճանը, հաստատության անվանունը, զեկույցի վերնագիրը, հակիրճ նկարագիրը 3 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) և ինքնակենսագրականը nco.congress@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Կոնգրեսի ընթացքում զեկույցի տևողությունը չպետք է գերացանցի 15 րոպեն։
Զեկույցների ներկայացման ժամկետը լրացել է։ Ներկայացվող զեկույցների ամբողջական ցանկը կոնգրեսի գիտխորհրդի ուսումնասիրությունից հետո կհրապարակվի հունվարի 10-ին։
Կոնգրեսին գիշերակացով մասնակցության տեղերը դեկտեմբերի 25-ից սպառված են։
Առանց գիշերակացի և փոխադրման ապահովման կոնգրեսին մասնակցելու պայմանները հետևյալն են՝
1․ մինչև դեկտեմբերի 22-ը գրանցվելու դեպքում 20․000 ՀՀ դրամ,
2․ մինչև հունվարի 19-ը գրանցվելու դեպքում 30․000 ՀՀ դրամ,
3․ հունվարի 20-ից սկսած գրանցվելու դեպքում 40․000 ՀՀ դրամ։
Նախատեսվում են նաև ժամանցային միջոցառումներ:
Կոնգրեսին ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինիկական օրդինատորների համար մասնակցության վճարը վաղ ամրագրման դեպքում 40.000 ՀՀ դրամ է:
Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի հաշվեհամարին՝ 163078400682(ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ) և անդորագիրը կցել լրացվող հայտադիմումին:
Գրանցման համար անցնել հղումով` https://aoc.oncology.am/join/