2021 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
2021թ. փետրվարի 6-7, Ծաղկաձոր, Հայաստան
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը, որը 2021թ-ին կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացմանը և այլն:
Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ)՝ ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո և մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:
Կոնգրեսը տեղի կունենա 2021թ. փետրվարի 6-7-ը Ծաղկաձորում, որը նախատեսում է մոտ 40 մասնագետի զեկույցներ և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվողներ և այլն: