2022 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
2022թ. փետրվարի 2-6 Սոչի, Ռուսաստան
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է իր ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը, որի 2022թ. խորագիրն է «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, մասնավորապես՝ դրա քաղաքականության ու ռազմավարության խնդիրներին, իրականացվող մասնավոր և համալիր միջոցառումներին ու հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման միջոցներին, բուժման նոր մեթոդների ու մոտեցումների ներկայացմանը և այլն:
Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է ՀՀ Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ)՝ մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:
Կոնգրեսը տեղի կունենա 2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում՝ Mercure Sochi Centre 4-աստղանի հյուրանոցային համալիրում, իսկ պաշտոնական ավիափոխադրողն է Nordwind Airlines ավիաընկերությունը:
Նախատեսվում է մոտ 40 զեկույց և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն: Զեկուցողների ցանկում են ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Կոնգրեսի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման:
Կոնգրեսին կարելի է մասնակցել երկու տարբեր կարգավիճակով՝ զեկուցող և պատվիրակ: Կոնգրեսի «զեկուցող» կարգավիճակի դեպքում մասնակցության ճամփորդության և կացության բոլոր ծախսերը հոգում է Կոնգրեսի կազմկոմիտեն՝ Կոնգրեսի գիտական խորհրդի կողմից առաջարկած թեման ու դրա համառոտագիրը մրցույթային կարգով հաստատվելու դեպքում:
Կոնգրեսի գիտական թեմաների մրցույթով հետաքրքրված լինելու դեպքում կարող եք դիտարկել Կոնգրեսի ընթացքում մեկ գիտական ելույթով հանդես գալու հնարավորությունը՝ առավելագույնը 20 րոպե տևողությամբ: Ձեր ելույթի առաջարկվող թեման և համառոտագիրը խնդրում ենք ներկայացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 26-ը՝ մանրամասներն առցանց տրամադրելով https://forms.gle/iMmtpdyT6FWxG5nC7 հղմամբ: Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի 2021թ. դեկտեմբերի 30-ին:
Կոնգրեսի «պատվիրակ» կարգավիճակի փաթեթը ներառում է Երևան-Սոչի երկկողմանի էկոնոմ դասի ավիատոմս (ուղեբեռով), 4 գիշերվա կացություն և նախաճաշ` 4-աստղանի հյուրանոցի ստանդարտ 2-տեղանոց սենյակում համակեցության սկզբունքով Կոնգրեսի ողջ տևողության (2022թ. փետրվարի 2-6) համար, ինչպես նաև սուրճի ընդմիջումներ և ճաշ Կոնգրեսի օրերին (2022թ. փետրվարի 3-4): Տվյալ կարգավիճակը հաստատվում է միմիայն պաշտոնական անհատական հրավերով՝ մասնակցության գրանցման և պատվիրակի փաթեթի ամբողջական վճարումը կատարելուց հետո, ուստի հետաքրքրության դեպքում խնդրում ենք առցանց գրանցվել այս հղմամբ https://forms.gle/BqV5GaYkFymwaBbj7 հետադարձ կապ ապահովելու համար:
Գրանցվելու և վճարում կատարելու ժամկետներն ու արժեքները բերված են ստորև: Պարզաբանումների համար կարող եք նամակ ուղարկել ՈւԱԿ-ի Զարգացման ծրագրերի և միջազգային կապերի պատասխանատու Հռիփսիմե Մարտիրոսյանին hripsime.martirosyan@oncology.am էլ․հասցեով:
Կարգավիճակ |
Գրանցում մինչև 2021թ. դեկտեմբերի 26 |
Ուշացած գրանցում մինչև 2022թ. հունվարի 20 |
Պատվիրակ |
175 000 ՀՀ դրամ |
250 000 ՀՀ դրամ |
*1* Կատարված վճարումների չեղարկումը հնարավոր է գումարի 80%-ի վերադարձով մինչև 2022թ. հունվարի 20-ը, որից հետո որևէ չեղարկում չի փոխհատուցվի:
*2* Ուռուցքաբանությամբ մասնագիտացող օրդինատորներին տրամադրվում է զեղչված գրանցում՝ 125 000 ՀՀ դրամ և 200 000 ՀՀ դրամ համապատասխանաբար: Օրդինատորներին խնդրում ենք անձամբ ներկայանալ Կոնգրեսի Կազմկոմիտե:
*3* Որևէ ժամկետում գրանցվելու համար տեղերը սահմանափակ են:
2022 Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես
Աշխատանքային գրաֆիկ (նախնական)
20:55 |
Մեկնում Երևան/Զվարթնոցից դեպի Սոչի |
21:10 |
Ժամանում Սոչի/Ադլեր օդանավակայան |
23:00 |
Պատվիրակների ժամանում Սոչիի հյուրանոց Գրանցում և տեղավորում հյուրանոցում |
2022թ. փետրվարի 3, հինգշաբթի |
|
08:00–09:00 |
Կոնգրեսի մասնակցության գրանցում |
09:00–13:20 |
Կոնգրեսի I օր, առավոտյան հատված Սուրճի ընդմիջում 11:00-11:20 |
13:20 – 14:00 |
Ճաշի ընդմիջում |
14:00 – 17:00 |
Կոնգրեսի I օր, երեկոյան հատված Սուրճի ընդմիջում 15:20-15:40 |
17:00 – 24:00 |
Հանգստյան ժամեր, շփում գործընկերների հետ |
2022թ. փետրվարի 4, ուրբաթ |
|
09:00–13:20 |
Կոնգրեսի II օր, առավոտյան հատված Սուրճի ընդմիջում 11:00-11:20 |
13:20 – 14:00 |
Ճաշի ընդմիջում |
14:00 – 17:00 |
Կոնգրեսի II օր, երեկոյան հատված Սուրճի ընդմիջում 15:20-15:40 |
17:00 – 24:00 |
Հանգստյան ժամեր, շփում գործընկերների հետ |
2022թ. փետրվարի 5, շաբաթ |
|
09:00 – 24:00 |
Հանգստյան օր, շփում գործընկերների հետ |
2022թ. փետրվարի 6, կիրակի |
|
10:00 |
Դուրս գրում հյուրանոցից, մեկնում օդանավակայան |
14:25 |
Մեկնում Սոչիից/Ադլեր օդանավակայանից դեպի Երևան |
16:50 |
Ժամանում Երևան/Զվարթնոց օդանավակայան |