03/11/2023 Congress 2024

2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է ՀՀ ԱՆ Վ.Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը տեղի կունենա 2024թ. փետրվարի 2-5-ը Հայաստանի տեսարժան վայրերից մեկում` Ջերմուկ քաղաքում։

Նախատեսվում է մոտ հինգ տասնյակ զեկույցներ և 200-ից ավելի մասնակից՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:

Զեկույցներով հանդես կգան ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից , ԱՄՆ-ից, Եվրոպայից, Իրանից, Հնդկաստանից և Մեքսիկայից:

Կոնգրեսի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման (տեսական և գործնական կրեդիտներ):

Կոնգրեսին կարելի է մասնակցել երկու տարբեր կարգավիճակով՝ զեկուցող և պատվիրակ:

Կոնգրեսի գիտական թեմաների մրցույթով հետաքրքրված լինելու դեպքում կարող եք դիտարկել Կոնգրեսի ընթացքում մեկ գիտական ելույթով հանդես գալու հնարավորությունը՝ առավելագույնը 13-15 րոպե տևողությամբ: Ձեր անուն, ազգանուն, հայրանունը, հաստատությունը և գիտական աստիճանը, ինչպես նաև ելույթի առաջարկվող թեմայի անվանումը եռալեզու տարբերակով, իսկ համառոտագիրը` հայերեն, խնդրում ենք ներկայացնել մինչև 2023թ. դեկտեմբերի 15-ը` ուղարկելով nco.congress@gmail.com էլ.հասցեին։ Զեկույցների հայտերը կքննարկվեն Կոնգրեսի գիտական խորհրդի կողմից: Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի 2023թ. դեկտեմբերի 22-ին:

Այնուհետև` մեկ շաբաթվա ընթացքում, պատվիրակները հաստատված զեկույցների ամբողջական տեքստերը պետք է ուղարկեն կազմկոմիտեին։

Կոնգրեսին մասնակցությունը վճարովի է՝ անկախ մասնակցության ձևաչափից․ վաղ գրանցման (մինչև 2023թ․ դեկտեմբերի 22-ը ներառյալ) արժեքն է 60 000 ՀՀ դրամ, ուշացված գրանցման (մինչև 2024թ․ հունվարի 19-ը)՝ 80 000 ՀՀ դրամ։ Վճարն իր մեջ ներառում է մասնակցության վճարը, գիշերակացը (երեք գիշեր)` երկտեղանի համարում 1 անձի համար, ինչպես նաև Երևան-Ջերմուկ-Երևան ուղևորափոխադրումը:

Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հաիմնադրամի հաշվեհամարին՝ 163078400682 և անդորագիրը կցել լրացվող հայտադիմումին:

Կոնգրեսին ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինիկական օրդինատորների համար մասնակցության վճարը` վաղ ամրագրման դեպքում, 40 000 ՀՀ դրամ է:

Գրանցման համար հարկավոր է անցում կատարել այս հղումով՝ https://aoc.oncology.am/join/

2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՄԵԿ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ

Կարդալ ավելին