24/10/2024

2025 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսն արդեն 5 տարեկան է։ «Հայկական ուռուցքաբանություն․համաշխարհային չափանիշներին համընթաց»խորագրով ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օրվա համատեքստում մեկ հարկի տակ է հավաքում ոլորտի առաջատար մասնագետներին: Կոնգրեսը լավագույն հարթակն է մեր երկրում ուռուցքաբանության խնդիրները պատշաճ բարձրաձայնելու, ժամանակին համընթաց համաշխարհային նորարարական մոտեցումները Հայաստանում ներդնելու և պահպանելու մեխանիզմները քննարկելու համար։ Կոնգրեսի առանցքային նպատակներն են նաև արդի մարտահրավերների հաղթահարման մեթոդների մշակումը, գրանցած հաջողությունները նախադեպային դարձնելը և նոր, ավելի հավակնոտ ծրագրերով հայաստանյան առողջապահական ոլորտում ուռուցքաբանության դիրքերի շարունակական բարելավումը։

Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսը տեղի կունենա 2025թ. փետրվարի 1-2-ը Ծաղկաձորում։
Կոնգրեսում ընդգրկված կլինեն մոտ 6 տասնյակ զեկույցներ, «կլոր սեղաններ» և 400-ից ավելի մասնակիցներ՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլք:

Զեկույցներ կներկայացնեն նաև ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից և այլ երկրներից։
Կոնգրեսի աշխատանքային լեզուներն ենհայերենը, ռուսերենը և անգլերենը:
Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման։

Ձեր զեկույցը Հայատանում ուռուցքաբանության ոլորտում ամենահեղինակավոր հարթակում ներկայացնելու ցանկության դեպքում խնդրում ենք ուղարկել Ձեր ամբողջական անունը, գիտական աստիճանը, հաստատության անվանունը, զեկույցի վերնագիրը, հակիրճ նկարագիրը 3 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) և ինքնակենսագրականը nco@congress@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Կոնգրեսի ընթացքում զեկույցի տևողությունը չպետք է գերացանցի 15 րոպեն։

Զեկույցների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է։ Ներկայացվող զեկույցների ամբողջական ցանկը կոնգրեսի գիտխորհրդիուսումնասիրությունից հետո կհրապարակվի հունվարի 6-ին։

Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսին կարող եք մասնակցել երկու կարգավիճակով՝ որպես պատվիրակ և/կամ որպես զեկուցող։ Անկախ մասնակցության ձևաչափից գործում են հետևյալ պայմանները՝
1․ մինչև դեկտեմբերի 22-ը գրանցվելու դեպքում 60․000 ՀՀ դրամ,

2․ մինչև հունվարի 19-ը գրանցվելու դեպքում 80․000 ՀՀ դրամ,

3․ Հունվարի 20-ից սկսած գրանցվելու դեպքում 120․000 ՀՀ դրամ։

Նշված արժեքը ներառում է կոնգրեսի մասնակցությունը, կեցավայրը (3 գիշեր 1 անձի համար երկտեղանոց համարում), Երևան-Ծաղկաձոր-Երևան փոխադրումը։

Նախատեսվում են նաև ժամանցային միջոցառումներ:

Կոնգրեսին ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինիկական օրդինատորների համար մասնակցության վճարը վաղ ամրագրման դեպքում 40.000 ՀՀ դրամ է:

Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի հաշվեհամարին՝ 163078400682(ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ) և անդորագիրը կցել լրացվող հայտադիմումին:

Գրանցման համար անցնել հղումով` https://aoc.oncology.am/join/