 
                        2026 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
Հայկական ուռուցքաբանական կոնգրեսն արդեն 6 տարեկան է։ տարի «Հայկական ուռուցքաբանություն. համաձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օրվա համատեքստում մեկ հարկի տակ է հավաքում ոլորտի առաջատար մասնագետներին: Կոնգրեսը լավագույն հարթակն է մեր երկրում ուռուցքաբանության խնդիրները պատշաճ բարձրաձայնելու, ժամանակին համընթաց համաշխարհային նորարարական մոտեցումները Հայաստանում ներդնելու և պահպանելու մեխանիզմները քննարկելու համար։ Կոնգրեսի առանցքային նպատակներն են նաև արդի մարտահրավերների հաղթահարման մեթոդների մշակումը, գրանցած հաջողությունները նախադեպային դարձնելը և նոր, ավելի հավակնոտ ծրագրերով հայաստանյան առողջապահական ոլորտում ուռուցքաբանության դիրքերի շարունակական բարելավումը։
Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրեսը տեղի կունենա 2025թ. փետրվարի 7-8-ը Երևանում` Armenia Marriott հյուրանոցում։
Կոնգրեսում ընդգրկված կլինեն մոտ 150 զեկույցներ, «կլոր սեղաններ» և 500-ից ավելի մասնակիցներ՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլք:
Զեկույցներ կներկայացնեն նաև ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից և այլ երկրներից։
Կոնգրեսի աշխատանքային լեզուներն ենհայերենը, ռուսերենը և անգլերենը:
Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման։
Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրեսին կարող եք մասնակցել երկու կարգավիճակով՝ որպես պատվիրակ և/կամ որպես զեկուցող։
Ձեր զեկույցը Հայատանում ուռուցքաբանության ոլորտում ամենահեղինակավոր հարթակում ներկայացնելու ցանկության դեպքում խնդրում ենք ուղարկել Ձեր ամբողջական անունը, գիտական աստիճանը, հաստատության անվանունը, զեկույցի վերնագիրը, հակիրճ նկարագիրը և ինքնակենսագրականը congressnco2026@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Կոնգրեսի ընթացքում զեկույցի տևողությունը չպետք է գերացանցի 12 րոպեն։
Կոնգրեսին ուռուցքաբանություն մասնագիտացմամբ կլինիկական օրդինատորների համար մասնակցության վճարը վաղ ամրագրման դեպքում 40.000 ՀՀ դրամ է:
Մասնակցության վճարը անհրաժեշտ է փոխանցել Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի հաշվեհամարին՝ 163078400682(ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ) և անդորագիրը կցել լրացվող հայտադիմումին:
 
                                         
                                        