07/02/2026

Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը

Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրեսը, որն այս տարի անցկացվում է
«Հայկական ուռուցքաբանություն․ համարձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով։

Կոնգրեսը արդեն վեցերորդ անգամ կազմակերպվում է Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից և համախմբում է շուրջ 400 մասնակիցների՝ Հայաստանի և արտերկրի առաջատար ուռուցքաբանների, առողջապահության ոլորտի պատասխանատուների և մասնագետների մասնակցությամբ։ Զեկույցով հանդես են գալու պատվիրակներ ՌԴ-ից, Եվրոպայից, Միացյալ նախահանգներից և այլ երկրներից:

Կոնգրեսի բացման պաշտոնական արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, ՈՒԱԿ-ի տնօրեն Կարեն Ծառուկյան, ինչպես նաև ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Սանկար Դատտա։

Գիտական ծրագիրը մեկնարկեց Հայաստան ժամանած միջազգային հեղինակավոր մասնագետների զեկույցներով՝ ՌԴ ԱՆ Ռադիոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Անդրեյ Կապրին, Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ներկայացուցիչներ Միխայիլ Խայտին և Մարտին Յակոբս, Քաղցկեղի համապարփակ ազգային ցանցի ծրագրերի տնօրեն Քեյթի Վինկվորթ-Պրեյսնար, ինչպես նաև Շվեդիայի պատվիրակության անդամ Յենս Էնգելսոն։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է շուրջ 100 զեկույց, թեմատիկ «կլոր սեղաններ», իսկ այս տարի՝ առաջին անգամ, կոնգրեսի ընթացքում կանցկացվեն նաև բացառիկ live surgery վարպետաց դասեր՝ միջազգային անվանի վիրաբույժների մասնակցությամբ, որոնց կոնգրեսի մասնակիցները կկարողանան ուղղել հարցեր:

Կոնգրեսը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նորարարական մոտեցումների ներկայացման և հայկական ուռուցքաբանության զարգացման ռազմավարական ուղղությունների ձևավորման համար։

Այլ նորություններ

ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի ելույթը «Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսի» բացման արարողութ...

Կարդալ ավելին

Կոնգրեսը միավորում է ՀՀ-ի և արտերկրի առաջատար ուռուցքաբանների և ոլորտի մասնագետների. «Առավոտ լուս...

Կարդալ ավելին

Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրես. Կենտրոն ՀԸ անդրադարձը

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը