2023 թ. Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը տեղի կունենա ՈւԱԿ-ի վերանորոգված դահլիճում
Շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ում շնորհիվ 2022 թվականի Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը դարձավ իրականություն: Այն կայացավ բարձր մակարդակով և ներկայացուցչական կազմով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատվիրակներին, զեկուցողներին և բարձրաստիճան հյուրերին, հովանավորներին: Ձեր բոլորի շնորհիվ ունեցանք հագեցած երկօրյա օրակարգ, կիսվեցինք փորձով, քննարկեցինք ոլորտում կուտակված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Կարևորվեց նաև նման հարթակների կրթական դերը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ավագ գործընկերների հետ քննարկելու արդիական խնդիրները: Ուզում եմ տեղեկացնել, որ 2023 թվականի Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը տեղի կունենա ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերանորոգված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող դահլիճում։
Նարեկ Մանուկյան
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն