04/02/2023 aoc start

Մեկնարկեց Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության առանցքում իր նշանակալից դերն ունի Հայաստանում ուռուցքաբանության բազմակողմանի զարգացումը:

Հաշվի առնելով մասնագիտական քննարկումների կարևորությունը, ինչպես նաև գիտելիքների փոխանակումն ու բուժման նոր մեթոդների ներկայացումը ուռուցքաբան գործընկերներին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը որոշել է անցկացնել ամենամյա գիտագործնական միջոցառում՝ «Հայկական ուռուցքաբանական կոնգրես»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության ու ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը, ինչպես նաև միջազգային առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակումը:

««Քաղցկեղը դատավճիռ չէ». ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա»,-Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսի ներկաներին ողջունելով` նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը վստահեցրեց՝ արվում է ամենը, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած որևէ երկրից:

ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ այս տարվա կոնգրեսը իր որակով չի զիջում աշխարհում կազմակերպվող լավագույն ուռուցքաբանական կոնգրեսներին, ապա հավելեց.
«Այս տարվա կոնգրեսի ակնառու տարբերությունը մասնակիցների աշխարհագրության շատ լայն լինելն է՝ Ռուսաստանից մինչև Իրան, Եվրոպայից մինչև ԱՄՆ, իհարկե, չմոռանալով մեր ակնառու ուռուցքաբաններին, որոնք առանցքային դեր են ունեցել և ունենալու մեր կոնգրեսի կայացման մեջ»:

Նարեկ Մանուկյանը ևս նշեց, որ Հայաստանում քաղցկեղի բուժումը համարյա չի տարբերվում զարգացած երկրներում քաղցկեղի բուժումից, իսկ մոտակա տարիներին, շնորիվ իրականացվող բացմաթիվ ծրագրերի, կասենք ոչ թե համարյա, այլ հաստատ։

ՈւԱԿ տնօրենը հաջողություն և արգասաբեր աշխատանք մաղթեց կոնգրեսի մասնակիցներին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝

Օր 1 / Day 1
bit.ly/3YjSdi8

Այլ նորություններ

news-2024

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին
msg

Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կ...

Կարդալ ավելին

«Կանխարգելե՛նք քաղցկեղը. նվազեցնե՛նք թվերը» խորագրով սոցիալական հոլովակի մրցույթ

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը