13/01/2023

Հասցրեք գրանցվել Հայկական ուռուցքաբանական կոնգրեսին. հարթակ, որ միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին մեկ հարկի տակ

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է իր հեթական ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսը, որի խորագիրն է «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին:

Դեռևս ունեք հնարավորություն որպես պատվիրակ մասնակցելու Հայկական ուռուցքաբանական երրորդ կոնգրեսին: Վստահաբար կարող ենք նշել՝ Հայկական ուռուցքաբանական ամենամյա կոնգրեսն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի ոլորտի առաջատար մասնագետների և նրանց գործունեությունում:

Այս կարճ ժամանակահատվածում ստացել ենք բազմաթիվ հայտեր և արդեն իսկ լրացել է զեկույցով հանդես եկողների համար սահմանված քանակը։ Զեկույցներ լինելու են Հայաստանի, Ռուսասաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք երկրների առաջատար մասնագետների կողմից։

Պատվիրակների տեղերը սահմանափակ են:

Կոնգրեսի մասին մանրամասն՝ bit.ly/3CJ7K2F
Գրանցվելու համար՝ bit.ly/3H37BtA

Բաց մի թողեք ոլորտի կարևոր կոնգրեսն ու գիտելիքների նոր դռներ բացող այս հնարավորությունը:

Հ.Գ. #AOC2023 Կոնգրեսի պաշտոնական հեշթեգը սոցիալական հարթակներում :

Այլ նորություններ

10

2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՄԵԿ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՎ

Կարդալ ավելին

Սյունիք ՀԸ-ի ամփոփ անդրադարձը փետրվարի 3-4 Ջերմուկում տեղի ունեցած Հայկական ուռուցքաբանական IV կո...

Կարդալ ավելին

ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ IV ԿՈՆԳՐԵՍԸ

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը