2022 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 զեկուցողները կստանան գիտաթոշակ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարևորում է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում մասնագիտական առաջընթացը և տարբեր միջոցներ ձեռնարկում այս ուղղությամբ:
2022 թվականի Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի երեք լավագույն զեկուցողներին կտրամադրվի գիտաթոշակ։ Լավագույն զեկույցները կընտրվեն հենց Կոնգրեսի ընթացքում բոլոր մասնակիցների անանուն քվեարկությամբ։ Մասնակիցներին կառաջարկվի գնահատել զեկույցներն ըստ մի քանի չափանիշի։
Գիտաթոշակի գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի, և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցելու համար և այլն։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացվող գիտաթոշակի գումարների չափի մասին կհայտնենք լրացուցիչ։
Հիշեցնենք, որ Կոնգրեսը տեղի կունենա 2022թ. փետրվարի 2-6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում՝ Mercure Sochi Centre 4-աստղանի հյուրանոցային համալիրում: Կոնգրեսին ներկայացվող զեկույցները ընտրվելու են Կոնգրեսի գիտական խորհրդի կողմից մրցույթային կարգով։
Եթե դիտարկում եք Կոնգրեսի ընթացքում ելույթով հանդես գալու հնարավորությունը, ապա Ձեր ելույթի առաջարկվող թեման (abstract անհրաժեշտ չէ) խնդրում ենք ներկայացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 26-ը՝ մանրամասներն առցանց տրամադրելով https://forms.gle/iMmtpdyT6FWxG5nC7 հղմամբ:
Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի 2021թ. դեկտեմբերի 30-ին:
Կոնգրեսի մասին մանրամասներն այստեղ ➡️ https://bit.ly/3IUt2eX