24/11/2023 msg

Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար շարունակում է առաջնային դերակատարություն ունենալ երկրում մասնագիտական առաջընթացի ապահովումը: Ուստի մենք, կարևորելով նեղ-մասնագետների շարունակական կրթությունը, ոլորտում տարբեր գիտական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այս տարի ևս Կոնգրեսի շրջանակում սահմանել ենք գիտաթոշակներ:

Այսպիսով՝ 2024 թվականի Հայկական ուռուցքաբանական չորրորդ կոնգրեսի հայաստանյան երեք լավագույն զեկուցողներին կտրամադրվի գիտաթոշակ։

Գիտաթոշակի գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացվող գիտաթոշակի գումարների չափերի մասին կհայտնենք լրացուցիչ։

Այլ նորություններ

Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա կոնգրես` մեկ տեսանյութում

Կարդալ ավելին

Արդի գիտական տվյալներ, փորձի փոխանակում, ուղիղ հեռարձակմամբ վիրահատություններ. «Լուրերի» անդրադարձը

Կարդալ ավելին

Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրես. «Նոր Հայաստան» ՀԸ անդրադարձը

Կարդալ ավելին
Տեսնել բոլորը